Տխուր եմ, որ այսօր մեր զինվորների մարմիններն այնտեղ են, ուր թշնամին է՝ գրավյալ տարածքներում, բայց մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ, «Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքում ասաց Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:
ԱՄՆ Կոնգրեսն արգելափակել է ամերիկյան զենքի ու ռազմական տեխնիկայի մատակարարումը Թուրքիա՝ ուրբաթ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնական Քլարք Քուփերը:
Այս շաբաթ Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են պայմանագիր Ղարաբաղում հրադադարը վերահսկելու համատեղ կենտրոն ստեղծելու վերաբերյալ: BBC-ի ռուսական ծառայությունը փորձել է տեղեկանալ, թե որտեղ է տեղակայվելու կենտրոնը:
Ռուսաստանը կշարունակի համբերատար և հետևողականորեն Թուրքիային հասցնել Ղրիմի պատկանելության վերաբերյալ իր դիրքորոշումը. այն մնում է լուրջ տարաձայնության խնդիր երկու երկրների միջև՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հայկական և ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են ԿԽՄԿ-ին՝ հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը՝ հղում անելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակին: Այժմ ցուցակները ճշտվում են:
Բոլոր օտարերկրյա վարձկանները պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի տարածքից, Բաքուն և Երևանը պետք է նպաստեն այս գործընթացին՝ նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...